Ես նախագահի մրցանակի հավակնորդ եմ

Չեմ ցանկանում գրել ձանձրալի ինքնակենսագրություն, ներկայացնել իմ լավ և վատ կողմերը, նախասիրություններն ու սկզբունքները: Արդեն կողմնորոշվել եմ իմ ապագա մասնագիտության և նպատակներիս հարցում, ինչն ավելի է հեշտացնում դրանց ավելի արագ իրականացումը: Արդեն մոտ չորս տարի սովորելով աստղագիտություն՝ հասկացել եմ, որ թեկուզ և հարթակի բացակայությամբ, բայց պետք է ապագայում զբաղվեմ դրանով, իսկ այն, ինչ հասցրել եմ իրականացնել կրթահամալիրի «Տիեզերք» ակումբում, կարող եք կարդալ այստեղ: Կցանկանամ առանձնակի նշել այն փաստը, որ 2012 թվականին, գրեթե ժամանակ չունենալով, մենք կարողացանք շատ սուղ ժամկետներում պատրաստվել «Leonardo Da Vinci» երիտասարդական, նորարարական միջազգային էքսպո-փառատոնին, որին մասնակցում էին թիմեր Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից և Թուրքիայից: Կարողացանք այդքան արագ ստեղծել նախագիծ, իրականացնել (գրեթե երկու օրում) և այն ներկայացնել, ինչի արդյունքում գրավեցինք երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն վրաստանցի տարեկիցներին, ովքեր իրոք արժանի էին այդ հաղթանակին: Բացի աստղագիտությունից նաև կարևորում եմ հայրենիքս, ազգս և մեր անցյալը, որը, ցավոք, մինչև օրս մնում է փակված արխիվում: Հենց դա դրդեց ինձ սկսել մի նախագիծ` «Բռնադատվածներ»: Ամենինչ սկսվեց Գարեգին Նժդեհի մասին տարբեր ուսումնասիրություններ անելուց, երբ անընդհատ առնչվում էինք նրա զինվորների հանդեպ տեղի ունեցած հետապնդումներին ու ոճրագործություններին: Այդ ամենը ստիպեց սկսել մեկ այլ նախագիծ, որը կրեց ավելի լայնամասշտաբ բնույթ և ներառեց տարբեր կառույցների հետ համագործակցություն (այդ թվում ՀԱ արխիվ, Կապանի երկրագիտական թանգարան, armeniatotalitaris.am կայք, ինչպես նաև տարբեր ազգագրագետների հետ հարցազրույցներ, անձնական արխիվների ուսումնասիրում և այլն), որի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Թերևս որպես ՏՏ ոլորտի աշակերտ կարևորեցի ներկայացնել այս երկու ոլորտները: Միայն մակերեսային նշեմ, որ մինչև մասնակցել եմ գրեթե բոլոր` թե կրթական, թե տեխնոլոգիական էքսպո-ցուցահանդեսներին, որոնցում մեր կրթահամալիրը ունեցել է տաղավար, ինչպես նաև տարբեր ցուցահանդեսների և ֆորումների: Այս ամենից ստացված փորձն անհամեմատելի մեծ է, ինչն էլ հնարավորություն է տալիս քեզ համարել բազմակողմանի զարգացած և տեղեկատվության պակաս չունեցող կայացած քաղաքացի:

«Բռնադատվածներ» նախագծի ընթացքում հրապարակված նյութեր

«Բռնադատվածներ» նախագծի մեկնարկից հետո սկսեցինք տեղադրել հարցազրույցներ և հոդվածներ, ոչ շատ հաճախ, քանի որ կարծում ենք որ կարևորը բովանդակությունն է, ոչ թե քանակը: Այս հոդվածում հավաքել եմ այն նյութերը` որոնք հրապարակվել ենք նախագծի ընթացքում Читать далее

«Բռնադատվածներ» նախագծի շրջանակներում անցկացրած հարցազրույցները

1000904_411172938996917_841050164_n

2013 թվականի մայիսի 2-ին պաշտոնապես մեկնարկեց  «Բռնադատվածներ» նախագիծը, որի շրջանակներում մենք պետք է ուսումնասիրեինք արխիվային թղթերը, բանավոր հիշողությունները։ Որպես նպատակ մեր առջև դրել էինք ուսումնասիրել երեսունական թվականների խճանկարը Читать далее